Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/2/2022
share

Կուրթանի կարի արտադրամասը զարմացրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին

 Հայտնի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինը այցելել է  ՀՀ Լոռու մարզի Կուրթան գյուղ։ Նա տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և գրել․ «Մեկուկես տարի առաջ, երբ Արցախում պայթյուններ էին սկսվել, Ստեփանավանի մերձակա Կուրթան փոքրիկ գյուղում բացվեց կարի փոքրիկ արտադրամաս։ Սկզբում կարում էին այն, ինչ պահանջվում էր ռազմաճակատի համար, և միայն պատերազմից հետո որոշեցին կանգ չառնել և առաջ շարժվել։ Արդեն մեկ տարի է կարում են բաճկոններ, որոնց վրա գրված է «Made in Kurtan», ինչը հարցեր էր առաջացնում։ Ես էլ էի զարմացել՝ սպասելով, որ գրվի, օրինակ՝ «Արտադրված է Հայաստանում»։ Բայց այս «Made in Kurtan» կարգախոսն արդեն դարձել է ճանաչելի բրենդ, ինչը նշանակում է, որ գաղափարը հետաքրքիր էր։  Բաճկոնները մատչելի են և գերազանց որակի: Ես սա հենց այնպես չեմ ասում, այլ որպես մարդ, ով ընդամենը մեկ շաբաթ առաջ շրջել է Բեռլինի բոլոր առևտրի կենտրոններում՝ փնտրելով նորմալ տաք բաճկոն։  Այնտեղ կա՛մ շատ թանկ է՝ սկսած 150 եվրոյից, կա՛մ վատ  որակի։ Այստեղ ես գնեցի միանգամից երկու բաճկոն, մեկը՝ անթև 8000 դրամով (14 եվրո), իսկ մյուսը՝ ձմեռային բաճկոն՝ գլխարկով։ Եվրոպայում այդպիսին ուղղակի արժե 120-150 եվրո, բայց այստեղ ես վերցրել եմ 17000 դրամով (32 եվրո) և որակը "Columbia" բրենդից վատը չէ։ Դուք կարող եք վստահել հրեա բլոգերին, ով փողերը քամուն չի տալիս, և եթե ինչ-որ բան վերցնում եմ, ուրեմն՝ արժե»:

Կուրթանի այս կարի արտադրամասը համայքներում այլընտրանքային ուղղությունների զարգացման հիանալի օրինակ է։ 

Հիշեցնենք, որ 2021 թվականին՝ Կուրթանում, Ձորագետի վրա ցանկանում էին ՀԷԿ կառուցել, բայց չհաջողվեց՝ համայնքի բնակիչների և բնապահպանների պայքարի արդյունքում։

Աղբյուր՝ Ալեքսանդր Լապշին

4

facebook sharing button facebook